Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Tiida» մակնիշի և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկու անչափահասներ են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երեխաները՝ «Ուիգմոր քլինիք», իսկ մեծահասակը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Բաց մի թողեք
Հարսանեկան արարողության մասնակից անչափահասները «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել․ կան զոհ և վիրավոր. Լուսանկար
Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել Էջմիածին-Երևան երթուղու մասին
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում