ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստանում է ահազանգեր այն մասին, որ անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը՝ պատճառաբանելով, թե աշակերտի հայտը համակարգում տեսանելի չէ։
Վերոնշյալ խաբեությանը զոհ չդառնալու համար հորդորում ենք ոչ մի պարագայում չչեղարկել ձեր երեխայի հայտը, քանի որ այդ պարագայում նշված տեղի համար կարող են հայտ ներկայացնել այլ ծնողներ։
Տեղեկացնում ենք, որ առաջին դասարանցիների հայտագրման ՝ hayt.emis.am էլեկտրոնային համակարգը գործում է բնականոն, որևէ տեխնիկական կամ այլ կարգի խնդիր չկա. հայտագրված բոլոր երեխաների տվյալները հստակ երևում են:
Միաժամանակ հայտնում ենք, որ առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Բաց մի թողեք
Անհրաժեշտ է ամեն կերպ քաջալերել ուսուցչի առաքինի նկարագիրը
Անսպասելիորեն կյանքից հեռացել է մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը․ Լուսանկար
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ