«Հայաստանի Սահմանադրության մեջ, ինչպես նաև մի շարք նորմատիվ ակտերում դեռևս պահպանվում են տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա հայտարարել է, որ դա շատ լուրջ սպառնալիք է խաղաղության գործընթացի համար. «Միաժամանակ ես հիշատակեցի Հայաստանի շատ ինտենսիվ սպառազինման մասին: Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է մոտ 50 տոկոսով»։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ դա խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը։ «Այս ոլորտում Հայաստանի վարած ոչ ճիշտ քաղաքականությունը և որոշ երկրների կողմից Հայաստանին բորբոքող աջակցության տրամադրումը շարունակում են սպառնալիք մնալ տարածաշրջանում։ Եթե Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է խաղաղության գործընթացով, ապա պետք է լրջորեն մտածի իր ձեռնարկած քայլերի մասին։ Եվ մենք այստեղ մեծ փոփոխություններ ենք ակնկալում»։

Բաց մի թողեք
Հետելցինյան Ռուսաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերին չեն հիշում
«Ի՞նչ խաղաղություն, եթե դրա գինը Ղարաբաղից հրաժարումն է, իսկ Հայաստանը վերածվում է Ադրբեջանի ֆիլիալի»
Էրդողանը «նախապատրաստվում է հաջորդ էլեկտորալ փուլի»