Այն բանից հետո, երբ պաշտոնական Թեհրանը դիվանագիտական ուղիներով Մոսկվային հայտնեց իր անհամաձայնությունը՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի շուրջ քննարկումների վերսկսման հետ, իրանական Tasnim լրատվական գործակալությունը, որը համարվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական օրգանը, կոշտ խմբագրական է հրապարակել, որում զգուշացնում է. եթե Ռուսաստանը չհրաժարվի «Զանգեզուրի միջանցքը» բացելու իր մտադրություններից, դա կարող է տարածաշրջանը տանել նոր և ծայրահեղ վտանգավոր ռազմական առճակատման։
ՌԴ նախագահ Պուտինի վերջին պետական այցը Բաքու և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանը, չցանկանալով կատարել իր պարտավորությունները, սաբոտաժի է ենթարկում Ադրբեջանը Նախիջևանի տարածաշրջանին կապող տրանսպորտային զարկերակների բացումը, օրակարգ վերադարձրեց տրանսպորտային միջանցքի թեման, որն առաջացրել է պաշտոնական Թեհրանի սուր արձագանքը։


Բաց մի թողեք
ՄԱԿ-ի բնության վերականգնման կարևորագույն հիմնադրամը գրեթե ոչ մի գումար չի կարողանում հավաքել
Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից
ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը