Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը։ Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից՝ տեղեկացնում է apsny.ge-ն։
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու ամսից պակաս ժամանակ, քաղաքական մրցակցությունը չափազանց սուր է։ Ընդդիմության ներկայացուցիչ Սերգո Չխեիձեն հայտարարել է, որ Վրաստանի ապագայի հարցում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Իվանիշվիլիի տեսակետները նույնական են՝ «Վրաստան՝ առանց վրացիների»։
Իսկ վարչապետ Կոբախիձեն, նկատի ունենալով ընդդիմության հետ նրա համերաշխությունը, հայտարարել է. «Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ»:
Ռուս-վրացական «անհաշտ մտերմությունը» պայմանավորված է Ուկրաինայի հարցում Վրաստանի չեզոքությամբ։ Վրաստանն, իհարկե, հազիվ թե Ուկրաինային սպառազինություններ տրամադրելու ռեսուրս ունի, բայց նրա պաշտպանության նախարարի այդ հարցով քննարկումներին մասնակցությունն Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ ոչ բարեկամական քայլ է։
Այս ֆոնին ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցության շուրջ Երևանում հնչող քննադատությունը, մեղմ ասած, տարօրինակ է։ Մանավանդ որ Ռուսաստանն ընդամենը կառույցի հիմնադիր անդամներից մեկն է, իսկ այնտեղ են նաև Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, և Կազանում կհաստատվի Իրանի անդամակցությունը։
Վրաստանն ինչու՞ կարող է իրեն թույլ չտալ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բայց միաժամանակ ներգրավվել Ուկրաինային կոորդինացված ռազմական օգնության հարցով քննարկումներին, իսկ Հայաստանը «չպետք է մասնակցի» ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին:
Իսկ ում հետ պիտի Հայաստանը քննարկի Սյունիքում հաղորդակցությունների հարցը, եթե ոչ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի և Ռուսաստանի։ Աստծոնը՝ աստծուն, Կեսարինը՝ Կեսարին։ Գլխավորը երկրի ազգային-պետական շահն է։
Բաց մի թողեք
TikTok-ե՞ր, մարզի՞կ, թե՞ չորքոտանու ինքնություն ունեցող․ ովքեր են Լավրովի հիշատակած կվադրոբերները
Գնդակը Հայաստանի դաշտում է. Ամիրբեկովը՝ խաղաղության պայմանագրի մասին
Մոսկվայից ի՞նչ պաշարով է վերադարձել Իլհամ Ալիևը