Եվրոպայում Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Բեն Հոջեսը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգը պատրաստ չէ Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը։
Նրա գնահատմամբ՝ Մոսկվան կարող է եվրոպական երկրների դեմ կիրառել Ուկրաինայում օգտագործվող զանգվածային հրթիռային և անօդաչու սարքերով հարվածների մարտավարությունը։
Հնարավոր թիրախների թվում գեներալը նշել է Գերմանիայի, Լեհաստանի, Լատվիայի և Շվեդիայի ռազմավարական ենթակառուցվածքները։ Հոջեսի խոսքով՝ Իրանի դեմ ռազմական գործողություններից հետո խորացել է հակաօդային պաշտպանության զինամթերքի պակասը։
Նա դաշինքին կոչ է արել առավել իրատեսական զորավարժություններ անցկացնել՝ պատրաստվելով նաև կիբերհարձակումներին և ռադիոէլեկտրոնային պայքարին։


Բաց մի թողեք
Էստոնիայի արտաքին գործերի նախարար. Ինչու ենք մենք փակում մեր սահմանը Ռուսաստանի հետ
ՌԴ-ն խախտել է Լեհաստանի օդային տարածքը․Վարշավան հավաքում է ուժայիններին
ԱՄՆ-ն պատրաստվում է բարձրացնել Չինաստանից, ԵՄ-ից և 14 այլ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը