Ձևավորվող Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումներ է արել, ներկայացնենք առանձին – առանձին․
Լանք, թե՝ խնդանք․ Պուտինը մեր բարեկամն է, այլևս ․․․ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Այս մասին են վկայում ԵԽ կայքում հրապարակված փաստաթղթի վերջնական տարբերակի տվյալները։ Հռչակագրին աջակցել են Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան և Մոլդովան, Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։ Բացակայում է Երևանի ստորագրությունը, որը եղել է փաստաթղթի նախագծում։
***
Հերթական նահանջն՝ առանց երգի․ ԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացել Հրապարակվել է նաև անդամ և դիտորդ երկրների ցանկը, որոնք աջակցել են հռչակագրին: Նրանց թվում են, օրինակ, Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Իտալիան, Ճապոնիան, Մոլդովան, Իսպանիան, Շվեյցարիան, Սան Մարինոն և այլ երկրներ: Մոզամբիկը չկար, երևի դրա համար ․․

Բաց մի թողեք
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար․ Հարություն Հարությունյան
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածել առանց հայերի երկրի
Դատարանը պետք է լինի բոլորի դատարանը՝ վարչապետի, Կաթողիկոսի, իշխանության հակառակորդի և իշխանության կողմնակցի