Արմավիրում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը` Արթուր Այվազյանը, վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նրա փոխանցմամբ՝ վիճակը կայուն է, բայց դեռ պետք է ապաքինման շրջան անցնի:
Հիշեցնենք՝ ոստիկանության Արմավիրի բաժնում ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է։

Բաց մի թողեք
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է. Լուսանկար
Մահացել է բժիշկ Արտյոմ Ավանեսյանը. Լուսանկար