Արմավիրի մարզի իր հյուրատան լոգարանում ԼՂ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործած տղամարդն ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է՝ գործարար Լորիս Եղոյանը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ նա և Ղարամյանի դուստրն արդեն մի քանի տարի ամուսնալուծված են:
Եղոյանը «Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլլեկտորային ընկերության տնօրեն է եղել, ԼՂ Քաշաթաղի շրջանում ՀԷԿ է ունեցել։
Լորիս Եղոյանը 38 տարեկան էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերված տղամարդու դիակի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակ։
Արմավիրի մարզի իր հյուրատան լոգարանում ԼՂ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով, նախնական տվյալներով, ինքնասպանություն էր գործել ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսա՝ գործարար Լորիս Եղոյանը:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը դեպքի հետկապված հետևյալ տեղեկատվությունն է տարածել.
«Սեպտեմբերի 9-ին ժամը 10։40-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել է հաղորդում, այն մասին, որ ըստ «Էջմիածնի» ՇՕ-ից ստացված ահազանգի՝ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա տան տիրոջ՝ Լ․ Ե․-ի, դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ։
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում 09.09.2024թ. ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում նշված հասցեի լոգարանում Լ. Ե․-ն իրեն ամրակցված «Բերետտա» մոդելի ատրճանակով կատարել է ինքնասպանություն։
Կատարվել է դիակի արտաքին զննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Սկզբնական զննության է ենթարկվել դեպքի վայր հանդիսացող բնակարանը։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է»։
Բաց մի թողեք
Կինը տղամարդուն ասել է բանալին թողնել «Mercedes»-ի վրա, մոտենալ՝ անակնկալ վերցնելու, իսկ մեքենան գողացել են․ Լուսանկար
Կարծելով՝ իր հասցրած հարվածներից տղամարդը մահացել է, այրել է դին և թաղել, մինչդեռ զոհը ողջ է եղել
Կապանի 63-ամյա բնակիչը տանից էշով դուրս էր եկել ու չէր վերադարձել․ բացահայտվել են uպանության հանգամանքները