Մի քանի օր շարունակ Ոստիկանություն, Քննչական կոմիտե, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն համագործակցության արդյունքում աղմկահարույց հանցագործությունը ոչ միայն բացահայտվել, այլ նաև հայտնաբերվել են կազմակերպիչը, կատարող գրեթե բոլոր մասնակիցները, առևանգվածը:
Ըստ աղբյուրի, պարզվել է, որ առևանգումը կազմակերպել է շաբաթներ առաջ Ամերիկայի Միացյալ նահանգներից Հայաստան վերադարձած Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Ի․-ն, ով ստեղծել է խումբ և համագործակցել նրանց հետո։
«Խմբի մեջ են եղել Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արծրուն Օ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Արկադի Պ․-ն , Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մ․-ն։ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Քննչական բաժինը հսկայածավալ, մանրակրկիտ գործողությունների արդյունքում պարզել են որտեղ են գտնվում կասկածյալները և սեպտեմբերի 8-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերում են Վաչե Ի․-ին, Ռոբերտ Մ․-ին և Արծրուն Օ․-ին, ովքեր եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով։
Վերջիններս անձի առևանգում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նույն օրը Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են Արտյոմ Մ․-ին և պարզվել է, որ հենց այդ շինության մեջ են առևանգված կնոջը պահել, իսկ կարճ ժամանակ անց Ոսկեպար գյուղում հայտնաբերել, վնասազերծել և ձերբակալել են Արկադի Պ․-ին, իսկ գյուղում էլ կարողացել են հայտնաբերել առևանգվածին և նրան ավտանգ տեղափոխել են Երևան։
Առևանգողները առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել են 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին, հետո բանակցությունների արդյունքում այն դարձել է 2 մլն, իսկ երբ ամուսինը ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, ժողովրդի լեզվով ասած բարիշել են 800 հազար դոլարի շուրջ, սակայն ոստիկանները նրանից ավելի օպերատիվ ու պրոֆեսիոնալ են գտնվել։ Բռնել են կազմակերպչին ու մասնակից նշված անձանց։ 1 հոգի, ով Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Ն․-ն, որոնվում է։
Պարզվել է, որ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով եղածներից մեկը հենց նա է եղել։ Նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ոստիկանությունը որոնում է Արմեն Ն․-ին»,- հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ լողավազանի տարածքից առևանգվել է ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կինը:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (Մարդուն առեւանգելը) և 453-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կոչումը կամ լիազորությունները ինքնակամ յուրացնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։
Բաց մի թողեք
Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և 3 մլն դոլար շորթման վարույթով Իրանի քաղաքացի է կալանավորվել
Բալասանյանի որդուն 70 մլն դրամի դիմաց ազատ են արձակել
Վարորդները վիճաբանել են «հերթ չպահելու» հարցի շուրջ, սկսվել է ծեծկռտուք. տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է