Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ զեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվամբ, որի միջոցով դիմած քաղաքացիներին ապակողմնորոշում են և ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրում։
«Հորդորում ենք ուշադիր լինել նման էջերի հետ գրագրություն վարելուց, ձեռնպահ մնալ նշված էջերի հորդորով գումարներ փոխանցելուց կամ Ձեր մասնակցությամբ կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, հավաստիանալ, որ կապ եք հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական էջի հետ, որն ունի կապույտ տարբերանշան, որտեղ առկա են էջի մասին ամբողջական տեղեկատվություն, հետադարձ կապի գործող հեռախոսահամարներ»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում
Ինչի կարող է հանգեցնել հայ-թուրքական ջերմացումը
Արցախի դրոշը ապազգայինները կրկին հեռացրել են Ֆրանսիայի հրապարակից․ Լուսանկար