Դատարանի որոշման հետ կապված՝ ի՞նչ ասեմ. եթե նախադեպը չկա, ու առաջինը ես պետք է դատվեմ, պատրաստ եմ:
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե դատարանի որոշման համաձայն՝ ինքը 1,8 տարի կալանքի տակ է լինելու:
«1 տարի 8 ամիսը «շակալադնի է», մնացածը թող ամեն մարդ իր դարդին լինի, չեմ էլ ուզում դատավորի մասին բան ասել: Կին է, ընտանիք ու երեխա ունի»,- նշել է Առուշանյանը՝ հավելելով, որ իր տեսակով ո՛չ բողոքարկող է, ո՛չ էլ նման մտադրություն ունի, փաստաբանները գուցե բողոքարկեն:
Նա հավելել է, որ, միևնույն է, շարունակելու է Գորիսի ղեկավարումը:
«Թեկուզ լինեմ կալանքում, միջոցներ միշտ կգտնվեն քաղաքը ճիշտ ղեկավարելու համար, ու ղեկավարվելու է։ Ոչ մեկն ու ոչ մի բան չի կարող կոտրել մեր կամքը, մեր գաղափարներն ու սկզբունքները»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով
Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու համար:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»