12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ադրբեջանական բանակը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում

Նախիջևանում մարտավարական մարտավարական կրակահերթով զորավարժություններ են ընթանում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Զորավարժությունների պլանի համաձայն՝ ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքեր զբաղեցնելու, մարտական օգտագործման հրետանային համակարգերի պատրաստման և այլ առաջադրանքներ։

Իրական մարտական պայմաններին համապատասխան անցկացված վարժանքների ընթացքում հրետանային ստորաբաժանումները ճշգրիտ կրակով հայտնաբերել և ոչնչացրել են կեղծ հակառակորդի պլանավորված և չնախատեսված թիրախները»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: