«2018 թվականի օգոստոսի 8-ին՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հրապարակավ խոստացավ. «Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Սակայն իրականում այս խոստումը Փաշինյանը ոչ միայն չկատարեց, այլև ժողովրդին «ավետեց ջրի սովի մասին»: Հոսանքի պես հասանելի ոռոգման ջուր խոստացած Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ջուրը գնալով պակասելու է, որովհետև, ըստ իրեն, «սաղ աշխարհում է պակասում»։
Մասնավորապես, 13.04.2023 թվականին հայտարարեց՝ «Ինձ զարմացնում է այն մոտեցումը, երբ տարին ավարտվում է, մենք ինչ-որ ձևով գլորում ենք, հետո փետրվարի վերջերից սենց նստում ու նայում ենք՝ տեսնենք՝ անձրև ավելի շա՞տ կգա, չի՞ գա, ջուրն ավելի շա՞տ կլինի, թե՞ չի լինի։ Եկե՛ք արձանագրենք՝ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրը լինելու է ամեն տարվա հետ ավելի պակաս։ Նույնիսկ, եթե ճանապարհները փակենք, ինչ էլ անենք, հեղափոխություն էլ անենք, այ դա էն դեպքն է, որ ջրի քանակը չի ավելանալու»:
Ի՞նչ իրավիճակ ունենք,. հողագործները ոռոգման ջրի համար տարվա մեջ մի քանի անգամ ճանապարհներ են փակում։ Տեղի են ունենում ծեծկռտուքներ, իսկ Արմավիրի և Արարատի մարզերում անգամ դանակահարություններ են տեղի ունեցել:»
Բաց մի թողեք
Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը
«Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. Լուսանկար
Ավագանու նախկին անդամին դանակահարողը հայտնի է