Սեպտեմբերի 19-ին ժամը 21։33-ին «Վերնիսաժի» մոտ շուրջ 40 անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և կրակոցի ձայներ են լսվել։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ իրավապահները պարզել են, որ ժամը 21։00-ին Հանրապետության փ․ 58 հասցեի մոտ Ա. Հ․-ն իր ընկերների հետ միասին վիճաբանել է 16 տարեկան անչափահաս Վ. Վ․-ի և վերջինիս ընկերների հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ, ըստ ականատեսների, օդաճնշիչ ատրճանակից արձակվել են կրակոցներ։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքի վայրից հայտնաբերվել է 3 պլաստմասե գնդակ։

Բաց մի թողեք
Խուզարկություններ և ձերբակալություն Գյումրիում. վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ․ Տեսանյութ․ ՆԳՆ