10/10/2024

ՔԿ-ն ձերբակալել է «Մաքուր երկաթ գործարանի» տնօրեն Կարեն Հակոբյանին

Քնչական կոմիտեն որոշում է ընդունել ձերբակալել «Մաքուր Երկաթ գործարան” ԲԲԸ տնօրեն Կարեն Հակոբյանին։ 

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, Կարեն Հակոբյանը՝ մեղադրյալի կարգավիճակով, ձերբակալվել է։ Այլ տեղեկատվություն՝ նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում», – հայտնեցին MediaHub-ին ՔԿ-ից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մաքուր Երկաթ գործարանի” տնօրեն Կարեն Հակոբյանը ինքնակամ ներկայացրել էր Քննչական կոմիտե: Շուրջ 2 ժամ պարզապես գտնվելով Քննչական կոմիտեի շենքում, ներկայացնելով մի քանի դիմումներ առ այն, որ ինքնակամ ներկայացել է և ցանկանում է տեղեկանալ ինչի համար էր առաջացել նման անհրաժեշտություն, դրա վերաբերյալ չի ստացել որևէ արձագանք:

Մեր տեղեկություններով Հակոբյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։