Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 7-րդ գումարման Միլի Մեջլիսի առաջին նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը հայտարարել է, թե Ղարաբաղի պատերազմից հետո հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ են սկսվել խաղաղության բանակցությունները։
Ալիևը նշել է, թե Հայաստանը, իբր, արհեստականորեն ձգձգում է հարցը:
«Մեր առաջին նախագիծը Հայաստան ուղարկելու պահից մինչ օրս եղել է տասը մեկնաբանությունների փոխանակում։ Մի քանի ամիս անց մենք բնականաբար սպասում էինք, որ Հայաստանն ավելի արագ և օպերատիվ կներկայացնի մեզ իր մեկնաբանությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Մենք պետք է սպասեինք 70 օր, մինչև նրանցից ստանայինք վերջնական տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվեցին խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այսինքն՝ նման պարզունակ ու ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր»,- խաղաղասերի քողի տակ հայտարարել է Աիևը։
Բաց մի թողեք
Ապագա լրագրողները ձկան պես լուռ են եղել, չէ, լուռ չեն եղել, այլ քծնել են Փաշինյանին, Նաղաշ Մարտիրոսյանի մեղքն է
ՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետ. Լուսանկար
«Ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երեւանում»․ ադրբեջանցի «իրավապաշտպան»