Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունը, որն իբր ուղղված է «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
Այս մասին մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Մենք խստորեն դատապարտում և ամբողջությամբ մերժում ենք Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիի սեպտեմբերի 22-ին արված հայտարարությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ և ավելացվում, որ «Կանադայի ԱԳ նախարարը զբաղվում է մանիպուլյացիաներով և փաստերի խեղաթյուրմամբ»։
Ըստ այդ մեկնաբանության՝ «Կանադան բարոյական իրավունք չունի քարոզելու այն մասին, թե ինչպես պետք է վերականգնվի խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում»։
«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ նման սադրիչ և կանխակալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խոչընդոտ տարածաշրջանի ապագա զարգացման և առաջընթացի համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների հարգանքի վրա»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Բաց մի թողեք
Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատասենյակ
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է, որտեղ նա կանցկացնի անազատության մեջ
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել