Խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մոտ 10 րոպե առաջ Սոսեի փողոցի 28 հասցեում երիտասարդ տղաների մասնակցությամբ կռիվ է եղել և լսվել է 4 կրակոցի ձայն:
Տեղում պարզվել է, որ անհայտ քաղաքացիների միջև տեղի է ունեցել կռիվ, ծեծկռտուք, որի ընթացքում հնչել են կրակոցներ:Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչներ 20-ամյա Մանվել Մ․-ն՝ իր կողմից վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով, 22-ամյա Սամվել Գ․-ն՝ իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 37-ամյա Արա Հ․-ն, 20-ամյա Արմեն Ու․-ն՝ իր կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, 21-ամյա Վահե Ա․-ն ժամանել են Սոսեի փողոցի 28 հասցե՝ ՌԴ քաղաքացի 19-ամյա Լեռնիկ Բ․-ի հետ պարզաբանումներ կատարելու համար, որի ընթացքում Լեռնիկ Բ․-ն և իր ընկեր, Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Մ․-ն վիճաբանել են միմյանց հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել միմյանց, որի ժամանակ Լեռնիկ Բ․-ն իր մոտ եղած գազային ատրճանակից հնչեցրել է կրակոցներ դեպի օդ:
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Լեռնիկ Բ․-ին և դեպքի մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Ինչ են հայտնաբերել Նարեկ Կարապետյանի տան խուզարկության արդյունքում
Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ
Իրավապահները առավոտյան ներխուժել են Նարեկ Կարապետյանի տուն, հերթը նրանն է․ Լուսանկար