Նորք Մարաշ վարչական շրջանի թիվ 157 դպրոցում լարված իրավիճակ է ստեղծվել։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ նյարդայնացած բղավում է դպրոցի տնօրեն Նարինե Միրզոյանի հետ խոսելիս, նրան որակում «անամոթ» ու պնդում է, թե տնօրենը դեմ է դպրոցի մարզադահլիճի վերանորոգմանը։ Նա պահանջում է, որ տնօրենը դուրս գա դպրոցից։
Նշենք, որ Զարուկյանի նախաձեռնությամբ վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճի հատակը, տեղադրվել են բասկետբոլի օղակներ։


Բաց մի թողեք
Եթե ԿԳՄՍՆ-ն ընդառաջ չգնա մեր խնդրանք-պահանջին, կլքենք գյուղը
Ուսուցչուհին ձերբակալվել է
86 հազար մարդ դուրս է եկել փողոց․ Ֆրանսիայում դպրոցական բունտ է. Լուսանկար