Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք կազմակերպությունների՝ այս անգամ մեր հայրենիքի մի մասի նկատմամբ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների վրա ուշադրություն հրավիրելու համար:
Սեպտեմբերի 30-ին Բաքվում հանդիսավոր կերպով բացվել է ծագումով ադրբեջանցի ժողովրդական հեքիաթագիր, աշուղ Ալասկերի արձանը, որի բացման արարողության ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ աշուղն ապրել է Ադրբեջանի հնագույն հողում՝ Գոյչա շրջանի Աղքիլիսա գյուղում։ Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է իր ժողովրդին, որ իրենք վերադառնալու են իրենց «պատմական հողերը»: (https://oxu.az/siyaset/
Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ալիևի մատնանշած հնագույն հողը ՀՀ սուվերեն տարածքի մի մասն է՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայքնի Ազատ գյուղը:
(https://arar.sci.am/dlibra/
Տասնյակ տարիներ առաջ, երբ Ազատում բնակություն էին հաստատել ադրբեջանցիներ, բնակավայրը կոչվել է Աղքիլիսա։ Բայց եթե պատմական հետդարձ կատարենք, կհավաստիանանք, որ Ազատ գյուղն ի սկզբանե եղել է հայկական։ Դրա մասին են վկայում գյուղում գտնվող գերեզմանաքարերը, խաչքարերը, եկեղեցին և մնացած հուշարձանները․ ահա այստեղ ամբողջ տեղեկությունը վերոնշյալների վերաբերյալ https://arar.sci.am/dlibra/
Նույն պարագայում բազմաթիվ հայեր ծնվել են Ադրբեջանում, սակայն երբեք չեն արվել հայտարարություններ, որ նրանք վերադառնալու են իրենց ծննդավայր՝ Գանձակ (Կիրովաբադ), Դաշքեսան և այլուր: Ի դեպ, Դաշքեսանում, որպես ադրբեջանական բնակավայր, միակ պատմամշակութային կոթողն առ այսօր հայկական Թարգմանչաց եկեղեցին է։
Ադրբեջանի նախագահի արված հայտարարությունները «պատմական հողեր» վերադարձի վերաբերյալ ուղղակիորեն խախտում են միջազգային իրավունքի մի շարք դրույթներ:
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր պետություն ունի իր տարածքի նկատմամբ ինքնիշխանության իրավունք:
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (ICCPR, 1966) վերահաստատում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը պետք է հավասարակշռված լինի գոյություն ունեցող պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հետ:
Կոչ եմ արել միջազգային հանրությանը աջակցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը՝ կանխելով ադրբեջանական հնարավոր ագրեսիան:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Վախենում ես, մի՛ արա․ Ռոմանոս Պետրոսյան
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին