Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդում է` Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։
«Եթե Հայաստանում իշխանության գա նոր կառավարություն, կարող է գալ այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Քանի որ դրա իրավական ուժն ավելի բարձր է, քան պայմանագրինը, նոր կառավարությունը կարող է պայմանագիրն անվավեր ճանաչել», – «Ազատության» փոխանցմամբ` ասել է նա Berliner Zeitung-ին հարցազրույցում։
Ամիրբեկովն անիրատեսական է համարել առանց բոլոր կետերի վերջնական համաձայնեցման պայմանագիրը կնքելու Հայաստանի առաջարկը։


Բաց մի թողեք
Անդրանիկ Օզանյանի նկարը դպրոցի ճակատային մասից չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է. Լուսանկար
Դոնբասը «պատմական Ռուսաստանին» վերադարձնող տրամաբանությունը վաղը կարող է Սյունիքը հանձնել «պատմական Ադրբեջանի» դատին
Արդեն բոլոր սահմաններն անցնում են