Հայաստանը հակված է Ադրբեջանի հետ լիակատար խաղաղության, հայ ժողովրդի մեջ ռևանշիզմ չկա, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Ադրբեջանը:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում շեշտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, թե իբր Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ կան:
«Մենք հակված ենք լիակատար խաղաղության: Մենք հակված չենք խաղաղության, որը ձևական է: Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռևանշիզմից, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա իրենք անում են: Եվ ամենամեծ ռևանշիզմը խթանելն այն է, ինչ հիմա իրենք անում են, այն է՝ կոնկրետ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը, Հայաստանին ինչ-որ ձևով ինչ-որ բան պարտադրելու փորձերը: Դրանով ենք իրենք սերմանում այն ռևանշիզմը, որն այսօր հայ ժողովրդի մեջ չկա»,- ասաց նա:
ԱԺ նախագահը շեշտեց՝ հայ ժողովուրդն այսօր ուզում է իր երկրի տարածքում խաղաղ ապրել:
Հայաստանը տեղիք կտա արդյոք ադրբեջանական կողմի հայտարարությններին՝ կապված ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ․ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես չեմ պատրաստվում այդ հարցին պատասխանել, որովհետև մեր դիրքորոշումը բազմիցս ասել ենք։ Թե հետագայում ինչ կլինի, ես կանխագուշակումներ չեն անի, ուլտիմատումներով չեմ խոսի:
Մենք դրա լուծումն էլ ենք առաջարկել, որն ակնհայտ է: Կարծում եմ՝ մենք ոչ թե պետք է փորձենք մկաններով խաղալ կամ մեկս մյուսին բան ապացուցել, այլ լուծումներ գտնենք»,- ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի զորքերի՝ ՀՀ տարածքից հետ քաշվելու հավանականությանը, ԱԺ նախագահն ասաց. «Ես խաղաղության պայմանագրի կետերը չեմ բացահայտելու, բայց տրամաբանությունը հուշում է, որ երբ մենք խոսում ենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է, պետք է վերականգնի դա: Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք և Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ, և մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»:
Բաց մի թողեք
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան