Ձևավորվող Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր Վրաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային նշանակություն ունեն, հատկապես՝ մեզ, Հայաստանի Հանրապետության համար։ Պատահական չէ, որ առավոտ վաղ արդեն Թբիլիսիում այն անվանվել է հանրաքվե։
Վրաստանում այսօր վճռվում է նաև Հայաստանի ապագան, որովհետև հարևան երկիրը դարպաս է հանդիսանում դեպի Եվրոպական միություն մեր ճանապարհին, իսկ այնտեղ ԵՄ թեկնածուի կարգավիճակի հասնելուց հետո, ինչի մասին մենք երազում ենք, կարծես նահանջ է արձանագրվում կամ արտաքին կուրսի փոփոխություն՝ դեպի հյուրսային բորենի։
Երբեք այսքան ճակատագրական չի եղել հարևան պետությունում անցկացվող որևէ համապետական ընտրություն, որի խախուտ հիմքերն իհարկե դրվել են 2013 թ․ սեպտեմբերի 3-ին, երբ մի գիշերում ԵՄ ասոցացման պայմանագիրը ստորագրելու փոխարեն Հայաստանը խցկվեց Մաքսային միության հաստ աղի՝ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով ու Պուտինի սպառնալիքների ներքո ․․․
Դրամատիկ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում, աչալուրջ լինենք, հետևենք դեպքերի զարգացմանը ․․․
Բաց մի թողեք
Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ առաքինությունների համար. Համբարյան
Իրավապահ համակարգը, վստահաբար, գիտակցում է, որ դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռատիրական գործիք. Գալստյան
#Նիսյա Հայաստան․ Ինչքան էլ կառավարությունն իրեն շլանգի տեղ դնի` ակնհայտ է չէ՞, որ վրացիները ինչ-որ բանից ահավոր դժգոհ են․ Նահապետյան