Պաշտոնյաների մեծամտանալու, հղփանալու նշաններից մեկն էլ այն է, որ նրանք սկսում են չշփվել լրագրողների հետ, չպատասխանել նրանց հարցերին:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ այն պաշտոնյաները, որոնք պետք է ներկայանան խորհրդարան` հանդես գան զեկույցներով, հաշվետվություններով, պատասխանեն պատգամավորների հարցերին, իրենց փոխարեն սկսում են տեղակալներին ուղարկել:
Մեր չկայացած գործընկեր, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այնքան է բարձրացել, որ այսօր խորհրդարան է ուղարկել իր տեղակալ Նունե Հովհաննիսյանին: Վերջինս Պետական-իրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացումների հարցը:
Նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման փաստից կփրփրեր, կասեր` սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ, կասեր, որ խորհրդարանն է ձեզ ընտրում, հաստատում, քանի՞ գլխանի եք, որ չեք ներկայանում ԱԺ, չեք զեկուցում: Այդ ի՞նչ կարեւոր գործերով եք զբաղված` քար եք քաշո՞ւմ, որ խորհրդարանում զեկուցելուց ավելի կարեւոր զբաղմունք ունեք:
Իսկ եթե հանկարծ պարզեր, որ Վահագն Հովակիմյանը գործուղման է մեկնել մի հեռավոր երկիր, կասեր` չորրորդ գյուղում ամբողջ կյանքն անցկացրած տղեն որոշել է աշխարհ տեսնել` պետության հաշվին: Կհարցներ` ո՞վ է քեզ թույլ տվել հենց բյուջեի քննարկման օրերին գործուղում գնաս, քանի՞ լումայի օգուտ է ստանալու պետությունը քո այդ գործուղումից: Գնացել ես ընտրակեղծարարության նոր մեթոդներին ծանոթանա՞ս, որ գաս իշխանության վերարտադրությունը հորով-մորով անես:
Արեգ Մարգարյան
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է