Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 մլն 678 հզր 200 ՀՀ դրամ, որից 5 մլն 215 հզր 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Հարգելի գործընկերներ,
տեղյակ եք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։
Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։
Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտի ուղեվարձի վճարումը 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով կատարելու որոշումը:
Բաց մի թողեք
«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին 15,3 միլիոն դոլար է հավաքագրվել. որ երկրից որքան գումար են նվիրաբերել
Դեկտեմբերի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին ու դոլարը արժևորվել են
Դեկտեմբերի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին ու դոլարը արժևորվել են