Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ շուտով ավագանու նիստով անդրադառնալու են արտոնյալ խմբերին, որոնք ունենալու են հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ։
Քաղաքապետի խոսքով՝ հընթացս նոր վճարման մեթոդներ են առաջանալու․ «Մենք պարբերաբար կքննարկենք և, միգուցե, մեր քաղաքականության մեջ կրկին փոփոխություններ անենք, ինչպես արեցինք նոյեմբերի 1-ից»։
Երևանում գտնվող 171 նոր ավտոբուսների համար վարորդներ են անհրաժեշտ։ Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետին զեկուցեցին, որ 171 ավտոբուսների համար անհրաժեշտ են 342 վարորդներ՝ D կարգի, 2 տարի աշխատանքային փորձով, աշխատավարձը փոքր ավտոբուսների դեպքում 420 000 դրամ է, մեծ ավտոբուսների դեպքում՝ 500 000 դրամ։ Աշխատանքը 14-օրյա գրաֆիկով է՝ օրըմեջ։
Բաց մի թողեք
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին․ բժիշկները արձանագրել են վերջինի մահը. Լուսանկար
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար. Լուսանկար
Խոշոր ու ողբերգական ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր. Լուսանկարներ