Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 44-ամյա Ազատ Գ.-ն և հայտնել, որ իր նկատմամբ խարդախություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրավիրվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ արդեն հաղորդում է տվել, որ Երևանի բնակիչ Հայկ Հ.-ն, ում տարիքը պարզվում է, «LI 6 Max» տեսակի ավտոմեքենա ներմուծելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է 7 միլիոն 429 հազար դրամ:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ազատ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բաժնի պետի տեղակալ, իսկ Հայկ Հ.-ն աշխատում է Երևանում գործող «Սթոքթեշ» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն։
Բաց մի թողեք
Հայտնաբերել են Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 հազար դոլար վերցնողին
Երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին․ Լուսանկար
Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները