Նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման նոր ծրագիրը: Այդ մասին «Ոուլ Սթրիթ Ջըրնըլ» պարբերականին հայտնի է դարձել Թրամփի նախընտրական շտաբի վստահելի աղբյուրներից:
Դատելով տեղեկատվությունից՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը որևէ արտառոց կամ «կախարդական փայտիկի» էֆեկտ ունեցող գաղափար չի քննարկում կամ թիմը նրան այդպիսին չի առաջարկում, թեև նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում նա բազմիցս ասել է, որ կարող է պատերազմը դադարեցնել նույնիսկ մինչև երդմնակալությամբ ԱՄՆ նախագահի պաշտոնի ստանձնումը:
Ըստ էության՝ ամբողջ տեղեկատվությունը հանգում է հետևյալին. զորքերի ներկայիս շփման գծով կրակի դադարեցում, Կիևի կողմից հանձնառություն, որ առաջիկա երկու տասնամյակներին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ չի ներկայացնի, ինչի դիմաց կտրվեն անվտանգության և անհրաժեշտ սպառազինությունների մատակարարման երաշխիքներ:
«Թրամփի պլանը» ենթադրում է, որ կրակի դադարեցման գծով պետք է ստեղծվի անվտանգության գոտի, բայց այնտեղ չեն կարող լինել ամերիկյան և այն կազմակերպությունների հովանու ներքո ձևավորված խաղաղապահ ուժեր, որտեղ Միացյալ Նահանգները ֆինանսական մասնակցություն ունեն, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպությունը:
Ներկայացնելով իր տրամադրության տակ հայտնված այս տեղեկությունները՝ «Ուոլ Սթրիթ Ջըրնըլը» երկու էական եզրակահանգում է անում: Առաջին՝ Թրամփը գործնականում չունի ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ռազմավարական պլան, նրա թիմը քննարկում է զուտ իրավիճակային հարցեր:
Երկրորդ՝ ԱՄՆ նախագահը ձգտում է թոթափել Ուկրաինայում պատերազմի համար Վաշինգտոնի պատասխանատվությունը և համարում է, որ վերջնական կարգավորումը Եվրոպայի, Ուկրաինայի և Ռուսաստանի խնդիրն է:
Ընդ որում՝ պարբերականն ակնարկում է, որ Թրամփի թիմն արդեն իսկ եվրոպական շրջանակների հետ քննարկում է ռուս-ուկրաինական փաստացի շփման գծում անվտանգության գոտու պատասխանատվության հարցը: Պարզ ասած՝ Թրամփը մտադիր է եվրոպական երկրներին առաջարկել, որ իրենց վրա վերցնեն ռուս-ուկրաինական հրադադարի գոտում անվտանգության թե՛ քաղաքական, թե՛ ռազմական և տնտեսական պատասխանատվության ամբողջ բեռը:
Դիտարժան է, որ այս առթիվ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տրամագծորեն հակառակ կարծիքն է արտահայտել: Նրա գնահատմամբ՝ պատերազմն սկսել է ԱՄՆ-ն, և ինքն էլ կարող է դադարեցնել։
Բացառված չէ, որ Մոսկվայում «Թրամփի պլանին» ավելի վաղ են տեղեկացել, քան «Ուոլ Սթրիթ Ջըրնըլի» խմբագրությունում, և Պեսկովը փաստացի մերժում է այն՝ հստակ հասկացնելով, որ ԱՄՆ-ը չի կարող և չպետք է խուսափի ուկրաինական ճգնաժամի համար անմիջական պատասխանատվությունից:
Ասվածը, իհարկե, իրավական բնույթի մեղադրանք դժվար է անվանել, որովհետև Վաշինգտոնը բոլոր հնարավորություններն ունի Պուտինին մեղադրելու մարդկության դեմ հանցագործությունների մեջ:
Կրեմլը պարզապես ասում է, որ Ֆրանսիայի կամ Գերմանիայի, կամ Ֆրանսիա-Գերմանիա տանդեմի հետ, եթե անգամ նրանց միանա Մեծ Բրիտանիան, ինքը «երրորդ համաշխարհային պատերազմի» դադարեցման և «ռազմավարը բաժանելու» հարց չի քննարկելու: Միայն՝ Վաշինգտոնի: Պուտինը հենց առաջին փորձով Թրամփին «եղջյուրներից է բռնել»:
Բաց մի թողեք
Ադրբեջանը դժգոհ է ԱՄՆ-ից, ուստի՝ Բայրամովը հրաժարվել է հանդիպել Միրզոյանին
Ինչ է փնտրում Իրան – Ադրբեջան զորավարժություններում Իրանը, իսկ Ադրբեջանն ինչ հետհաշվարկ ունի
Թուրքիային մնա՝ կպատերազմի Իսրայելի դեմ, իսկ Ադրբեջանը