Նոյեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։
Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում կրակոցներ են հնչել։
Կայքի տեղեկություններով՝ Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու Արտաշատի համայնքային ոստիկանները ոստիկանության Արտաշատի բաժին են ներկայացրել Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ին և 29-ամյա Մառլեն Ա․-ին։ Տեղում պարզվել է, որ Արմեն Ղ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած ատրճանակից 2 կրակոց է արձակել օդ։

Բաց մի թողեք
Դիլիջանում պարեկներն Էկոպարեկային ծառայության տեղամասի պետին զրկել են վարելու իրավունքից․ Լուսանկար
Ինչ կապ ունեն Երևանում լայնամասշտաբ ստուգումները Աջափնյակի արյունալի դեպքի հետ
Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ