Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է արդարացման վերդիկտ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու համար մեղադրվող Արմեն Ղազարյանի վերաբերյալ:
Այս մասին հայտնել է Ղազարյանի փաստաբան Էդգար Արամյանը։
Նշենք՝ Ղազարյանը «Օրենքով գող» Պզոն է, որը մեղադրվում էր «օրենքով գողի» կարգավիճակը պահելու համար։
Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով։
Ըստ քրեական վարույթի՝ 1991 թվականին Արմեն Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը և գրավը 20 մլն դրամի չափով։

Բաց մի թողեք
Աջափնյակում կրակոցներից հետո մարզերում տոտալ ստուգումներ են, Գյումրիում՝ առավել ևս
Նոր մանրամասներ նախորդ օրը Աջափնյակում արյունալի միջադեպից
Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացությունները