26/12/2024

Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի. Լուսանկար

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կլինի Միացյալ Նահանգների ամենահայամետ վարչակազմը նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է Թրամփի համակիր, հոգևորական Ջոել Թենին:

«Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր»,-գրել է Թենին։

Վերջինս ավելի վաղ էլ հայտնել էր, որ Թրամփի օրոք զբաղվելու է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմամբ ու զարգացմամբ:

«Հաստատված է. ես պաշտոնապես ստանձնելու եմ մի դեր՝ նվիրված Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Լրացուցիչ մանրամասներ հայտնի կդառնան երդմնակալությունից հետո: Թող Աստված օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց իր արդարությամբ և պարգևելով հարատև բարգավաճում»,- ախորդ գրառման մեջ նշել էր Թենին: