«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ»:
Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ տեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:
«Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում:
Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»,- նշված է տեքստում:






Բաց մի թողեք
Սյունիքում բացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի 3 նոր ուղեկալ. ներկա է եղել ԱԱԾ ղեկավար կազմը. Լուսանկարներ
Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը․ Տեսանյութ
«Բարեփոխումների ճանապարհով․ 1 տարվա արդյունքներ». ՆԳ նախարարը ներկայացրել է կատարված աշխատանքները. Տեսանյութ