ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ որոշակի դադարից հետո բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին:
Այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են:
Ինչու՞ եմ այդպես համարում, որովհետև կողմերը քննարկում են սահմանային այն տեղամասերի հաջորդականությունը, որտեղով պետք է հերթականությամբ տեղի ունենա, այսպես կոչված, դելիմիտացիան:
Ադրբեջանը ձգտում են հասնել իր համար առաջնահերթ համարվող ուղղություններում պրոցեսի իրականացմանը, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանից տարածքների «խաղաղ խլելուն» և իր համար պատեհ պահին` գործընթացը սառեցնելուն կամ տապալելուն:
ՀՀ իշխանությունն էլ առաջնորդվում է այն սկզբունքով, որ քանի Ադրբեջանը ուժեղ է կամ ռեգիոնում ուժերի հավասարակշռությունը չի վերականգնվել, պետք է Ադրբեջանին հանձնել կամ զիջել այն, ինչ պահանջվում է»:

Բաց մի թողեք
Եվրոպայի քաղաքական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ. Ինչպես Եվրոպան ցույց տվեց Հայաստանին իր տեղը
Հայաստանը ունի քաղաքակրթական ընտրությունը թե ներքին կյանքում, թե արտաքին քաղաքականությամբ անշրջելի դարձնելու գերխնդիր
Ինչ է իրականում տեղի ունեցել Կիրանցում