Ռոբերտ Քոչարյան ժողովրդավար էր բառակապակցությունը նոնսենս է:
Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե Քոչարյանը ժողովրդավա՞ր էր, որ Գեղամ Նազարյանից չպահանջեց վայր դնել մանդատը։
«Ես վստահ եմ, որ պարոն Նազարյանը չէր դնի մանդատը, եթե նույնիսկ խնդրեին։ Շատ ու շատ մարդիկ 2021թ. «Հայաստան» դաշինքին գնացել, ձայն էին տվել, որովհետև Քոչարյանն ու ՀՅԴ-ականներն այդ մարդուն բերել էին որպես որդեկորույս հայր, էմոցիաների վրա շեշտ էին դրել, և մարդիկ նաև ձայն էին տվել իրենց Գեղամ Նազարյանի գոյության, կորուստի, ելույթների, աշխատանքի շնորհիվ։ Եվ բարոյական չէ պարոն Նազարյանին խնդրել, որ վայր դնի մանդատը»,- ասել է նա։
Ըստ Սիմոնյանի՝ ՀՅԴ-ն փորձում է «Հայաստան» խմբակցությունում վերցնել իշխանությունը, և ոչ ՀՅԴ-ականներին դուրս մղել։


Բաց մի թողեք
Վահագն Ալեքսանյանն ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում
Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս փուս կուլ ես տվել. Զուրաբյանը՝ Փաշինյանին
Փաստաբանն անդրադարձել է Աննա Վարդապետյանին և Աժ-ում ծեծկռտուքին