29/10/2026

EU – Armenia

Նոր Գեղի – Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. Լուսանկար

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի – Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարերին և հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Բյուրեղավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Blog Image