29/10/2026

EU – Armenia

Վահագն Ալեքսանյանն ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում

Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը գրել է․

«Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ մուտքն Ազգային -ողով արգելափակվել է՝ երեկ ԱԺ սրճարանում Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով։

Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որևէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու և պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։

Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում՝ մեր բակում ինձ հանդիպելիս»։

Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքը ԱԺ, որովհետև երեկ միջադեպ է սադրել պատգամավորների հետ։ Կարգապահական վարույթ է նախաձեռնված։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Կան պնդումներ, որ բերում են իրենց թիկնապահներին ու գրանցում են որպես օգնական, որոնք տարրական վարվեցողության կանոններին չեն տիրապետում»,- նշել է նա։