Անկարան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը։
Այս մասին ասվում է Թուրքիայի անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին:
«Շեշտվեցին մեր ակնկալիքներն ու ցանկությունները, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը, և նշվեց, որ տևական խաղաղությունը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր կողմերի շահերին»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ համաձայնագրի տեքստի 90%-ը համաձայնեցված է։


Բաց մի թողեք
«Իրական Հայաստան»-ը ապաքաղաքական գաղափարախոսություն է
Հայաստանը աշխարհում չունի ոչ մի դաշնակից
Չզոհվածների դիկտատուրայի սաստկացումն անցել է արտագնա աշխատանքի մեկնածներին ձայնի իրավունքից զրկելուն․ Իշխանյան