Գյումրիում նախնական ընտրապայքարն ավարտված է: Փրայմերիզը հասավ վերջնագծին, և դեկտեմբերի 10-ին ամփոփվեցին եռօրյա ընտրության արդյունքները:
Ինչպես հայտնի է՝ ընտրություններին ինքնառաջադրվել էր 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:
Եվ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ստացած 253 քվեով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն, ներկա պահին անկուսակցական Սարիկ Մինասյանը: Նա նախկինում եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Գյումրիում փրայմերիզ ասվածը ձևական բնույթ ուներ։ Եթե միջազգային օրինակին ենք հետևում, ապա նմանատիպ քիչ մասնակցություն չի լինում։ Գյումրի քաղաքում ընտրողների թիվը 109 հազար 453 է, իսկ փրայմերիզին մասնակցել է 1050 քաղաքացի, այսինքն՝ 1%-ը։ Ու այս դեպքում էլ մոտ 50 քվեաթերթիկ չի հաշվվել անվավեր լինելու, կամ ոչ պատշաճ տեսք ունենալու պատճառով։ Որքանով ես գիտեմ՝ անգամ հայհոյանքներ են եղել գրված այդ քվեաթերթիկների վրա:
Իսկ գուցե ՀՀ երկրորդ քաղաքը ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի հանձնում է ընկերոջը՝ Էդմոն Մարուքյանի՞ն։
Բաց մի թողեք
Հայտարարում եմ, որ շարունակելու եմ մնալ ՔՊ-ի լիարժեք անդամ. Ասլանյանը մտքափոխվե՞լ է
Ինչ նամակագրություն են ունեցել Հակոբ Ասլանյանն ու ԲՏԱ նախարարը. պարզաբանում
Դավիթ Առուշանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելուն