Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին անցկացվեցին նախնական ընտրություններ՝ փրայմերիզ, որին ինքնառաջադրվել էր և պայքարեց 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:
Քվեաթերթիկների ամփոման արդյունքում Սարիկ Մինասյանը դարձավ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, հավաքելով՝ 253 քվե, ԱԺ պատգամավորներե․ Կարեն Սարուխանյանը ստացել է ընդամենը 143 քվե, Դավիթ Առուշանյանը՝ 220 քվե, իսկ Աննա Հակոբյանի բարեկամը համարվող Վահագն Մկրտչյանը՝ 138 քվե, Լևոն Անանյանը՝ 94, Էմմա Բարսեղյանը՝ 112, Շավարշ Արամյանը՝ 89։
Հիշեցնենք՝ գործընթացի շրջանակներում քաղաքը բաժանվել էր 5 մասի, ձևավորվել էր 5 խումբ, որոնք քվեատուփով և քվեաթերթիկներով շրջել են Գյումրու փողոցներում և թաղերում, պատահականության սկզբունքով քաղաքացիներին առաջարկել մասնակցել ընտրությանը: Տարածքների փողոցների ընտրությունը կատարվել է վիճակահանությամբ, քվեարկությունը՝ սոցիոլոգիական մեթոդով: Քվեարկությունը կատարվել է ամեն տնից մեկ քվե սկզբունքով:
Բաց մի թողեք
Խափանումներ Meta-ի աշխատանքում. խնդրին նաև Հայաստանի օգտատերերն են բախվում
Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ․ Հնարավոր են գործնական նոր առաջարկներ
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից