«Այս վիճակը կառավարման ճգնաժամ էր առաջացել Գյումրիում, մասնավորապես այն գործընկերները, որոնք նշանակված էին կառավարելու քաղաքը, և ավագանու այն անդամները, որոնք ընտրված էին ղեկավարելու քաղաքը, իրենք ինչ-որ պահ դուրս մնացին կառավարման պրոցեսից, արդյունքում ունեցանք ճգնաժամային իրավիճակ, որը հանգուցալուծվեց Կառավարության ընդունած որոշմամբ»:
Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Գյումրիում իրականացված նախնական ընտրություններին:
Հարցին՝ այս մոդելը կկիրառվի՞ մյուս համայնքներում, վերջինս պատասխանեց. «Փրայմըրիզի այն մոդելը, որը փորձնական աշխատել է Գյումրիում, մեր քաղաքական թիմի արձանագրումը այն է եղել, որ հաջողությամբ է աշխատել, մենք ունենք շոշափելի արդյունք, իսկ շոշափելի արդյունք ասելով՝ նկատի ունեմ, որ ժողովուրդն է ընտրել Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարին, և մենք այսպիսի նախադեպ չէինք ունեցել: Կարծում եմ՝ իր արդյունավետությունը մեզ թույլ է տալիս այն համոզմունքը ունենալ, որ առաջիկայում այն համայնքներում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի ղեկավար ընտրելու անհրաժեշտություն ունի, այս մոդելը կարող է կիրառել»:
Հարցին՝ Գյումրու ավագանու լուծարման համար որոշում է ստորագրվել, ինչպե՞ս է այս ընթացքում աշխատելու համայնքապետարանը, նախարարը նշեց. «Համայնքում կա համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որը կկայացնի համապատասխան որոշումներ: Հույս ունեմ՝ գործընկերները, ովքեր այս պահին աշխատում եմ համայնքապետարանում, մեծամասնությունը կշարունակի նույն պատասխանատվությամբ աշխատել, և կառավարման խնդիրներ չենք ունենա»:
Խութադյանը անհիմն համարեց այն մեղադրանքները, թե առաջիկա ընտրություններին իշխող ուժը հնարավոր է՝ վարչական լծակ կիրառի. «ՔՊ-ն իր կառավարման տարիների ընթացքում ցույց է տվել, որ վարչական ռեսուրս կիրառելու անհրաժեշտություն չունի»:
Ըստ նրա՝ Գյումրու ընտրված պաշտոնակատարը առաջիկայում սպասվող ընտրություններում գլխավորելու է իշխող թիմի ցուցակը. «ՔՊ-ն ունի որոշում, որ փրայմըրիզի հաղթողը նաև գլխավորելու է ցուցակը»:
Հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ անկուսակցական թեկնածուն հաղթեց, նախարարը նկատեց. «Մեր թեկնածուն՝ Գյումրիի պաշտոնակատարը, վարչության կողմից ընտրված, կուսակցական ֆիլտրերով անցած թեկնածու է, և ես չեմ համաձայնում, որ ՔՊ-ից չէ թեկնածուն, իսկ ո՞ր քաղաքական ուժից է, եթե ՔՊ-ական չէ: Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հեղինակության մասին կփաստեմ թվերով, նախորդ ընտրություններին մեր ստացած ձայներով, նկատի ունեմ նաև վերջին խորհրդարանական ընտրությունները: Որպես կուսակցություն մենք մտահոգվելու պատճառ և առիթ չենք տեսնում, մեր թիմը՝ ներառյալ Գյումրիի գործընկերները, ամբողջությամբ տրամադրված են նախընտրական քարոզարշավին մասնակցելուն»:

Բաց մի թողեք
Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան
Եթե այս էջը ձեր աչքով ընկնի, իմացեք՝ սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է․ Լուսանկար
Շարունակել պայքարը Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար, ես շարունակելու եմ