Սիրելի ուսուցիչներ, այս ուսումնական տարվանից մյուս առարկայական օլիմպիադաների շարքում մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վերցերորդ դասարանցիների համար։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը.
«Դպրոցական փուլը նախատեսված է հունվարի 17-ին։ Առաջիկայում կհրապարակվի օլիմպիադայի անցկացման ուղեցույցը։ Հիմնական շեշտադրումն արվելու է երեխաների՝ տեքստը կարդալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունների վրա։
Հուսամ՝ ակտիվորեն կխրախուսեք ձեր սովորողներին՝ մասնակցել այս օլիմպիադային, որ ևս մեկ միջոց է՝ ընթերցանությունը և երեխաների վերլուծական միտքը խրախուսելու»,- նշել է նախարարը։
Բաց մի թողեք
Սպիտակի թիվ 2-րդ մանկապարտեզում ծուխ է նկատվել, տարհանվել են 117 երեխա, 29 աշխատակից, նոր մանրամասներ․ Լուսանկար
Առաջին հանդիպումը Իսահակյանին․ հիշում է Սիլվա Կապուտիկյանը. Լուսանկարներ
Սիլվա Կապուտիկյանի օրն է․ Իհարկե՝ տարաձայնություններ ունեինք, ընդամենը Նաիրի Զարյանի ով լինելու շուրջ․ Տեսանյութ