«X» սոցիալական ցանցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիվիլին մեկնաբանել և քննադատել է Վարչական իրավախախտումների օրենսգրքում կատարված փոփոխությունները։
«Կանխարգելիչ կալանք. ոստիկանությունն այժմ կարող է կանխարգելիչ կերպով ձերբակալել անձանց՝ նախկին խախտումների հիման վրա կասկածելով, որ նրանք կարող են հանցագործություն կատարել՝ նրանց ներկայությունը դատարան ապահովելու համար»,- գրել է նախագահը։
Միաժամանակ, Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները և հայտարարել, որ երկրին վրացական գարուն է սպասվում։
«Վրաստանում ունենք արտասովոր ռուսական ձմեռ, բայց վրացական գարուն է լինելու»,- գրել է նախագահը։






Բաց մի թողեք
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Երրորդ Համաշխարհային պատերազմ սկսվել
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը անօդաչուների հուժկու ռմբակոծությունների տակ են
Օրբանը ասել է, թե ինչպես պետք է ավարտվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը