ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 53-ամյա տղամարդու:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Այգեշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 53-ամյա տղամարդուն դանակով հարվածել է փեսան՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին 31-ամյա երիտասարդը ներկայացել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:
Բաց մի թողեք
Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Երևանում թալանել են վճարային տերմինալը, հափշտակել խոշոր չափի գումար. Լուսանկար
Հրաչյա Հակոբյանի բնակարանը կողոպտել են, պատճառել՝ 7 մլն դրամի չափով վնաս․ մանրամասներ