Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:50-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը:
Բաց մի թողեք
Փարպի գյուղում հրդեհ է բռնկվել «Tesla Model-3» մակնիշի ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրակույտի. Լուսանկար
Խոշոր ավտովթար Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում․ երթևեկությունը կաթվածահար վիճակում է․ Տեսանյութ
Երևանյան լճից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել