19/02/2026

Վարորդն ու ուղևորը մալուխներ ու սարքավորումներ են գողացել գործարանից. Տեսանյութ

avto

Արմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։

Ստուգման ընթացքում պարեկները նկատել են, որ մեքենայում մալուխներ և հովացման սարքավորումներ կան։ Վարորդն ու ուղևորը հայտնել են, որ մալուխներն ու սարքավորումները գողացել են Մասիս քաղաքի գործարաններից մեկի տարածքից։

Նրանք ձերբակալվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։