Արմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։
Ստուգման ընթացքում պարեկները նկատել են, որ մեքենայում մալուխներ և հովացման սարքավորումներ կան։ Վարորդն ու ուղևորը հայտնել են, որ մալուխներն ու սարքավորումները գողացել են Մասիս քաղաքի գործարաններից մեկի տարածքից։
Նրանք ձերբակալվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Բաց մի թողեք
Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն․ Լուսանկար
Քյոխը` Կարեն Ջալավյանը, հաղթել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին
Զվարճանքի և ժամանցի կենտրոնում «բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն»․ ՊԵԿ