28/12/2024

Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը

Ձերբակալվել, այնուհետ կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա տնային կալանքը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դեկտեմբերի 20-ին Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: