Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում կրակոցներ են հնչել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ա.Մ-ն իրավապահներին հայտնել է, որ իր հարևանը՝ Հ.Ա-ն, ում հետ նախկինում ունեցել են խնդիրներ, 15-20 անգամ կրակել է իր տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է տան՝ վագոն-տնակի ապակիները և դիմացի հատվածը։
Հ.Ա-ն, նկատելով որ վագոն տնակում եղել են ինքը և ամուսինը՝ Ա.Ա-ն, կրակել է իրենց ուղղությամբ, սակայն որևէ վնասվածք չեն ստացել։
Կատարողը ձերբակալված է։

Բաց մի թողեք
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ. Լուսանկար
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ Լուսանկար
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր