Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ հիմնավորելով, որ նա խաթարում է Վրաստանի ժողովրդավարական ապագան՝ ի շահ Ռուսաստանի:
Իվանիշվիլին այժմ ընտրովի պաշտոն չունի, սակայն, ըստ տարածված կարծիքի, հենց նա է Վրաստանի իրական ստվերային ղեկավարը։
«Մենք խստորեն դատապարտում ենք «Վրացական երազանքի» գործողությունները Իվանիշվիլիի ղեկավարությամբ, ներառյալ նրա շարունակական և բռնի ճնշումները Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ», – ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Բլինքենը հայտարարության մեջ ավելացրել է, որ Իվանիշվիլին և «Վրացական երազանքը» «քայքայել են ժողովրդավարական ինստիտուտները, ոտնահարել են մարդու իրավունքներն ու սահմանափակել հիմնարար ազատությունները Վրաստանում»:
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Վրաստանի իշխող կուսակցությունը «խաթարել է Վրաստանի եվրաատլանտյան ապագան»՝ երկիրը խոցելի դարձնելով Ռուսաստանի համար:

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի